Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի հանրապետություն եզրափակվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 29-ին նրանց հանդիպել է Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երեւան: