Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Սեյեդա-Զեյնաբ շրջանում իրանցի ուխտավորներով ավտոբուս է պայթեցվել: Ինչպես հաղորդում է AFP-ն, հինգշաբթի առավոտյան շիաների տաճարից 500 մետր հեռու որոտացած պայթյունի զոհերի թիվը հասնում է տասնյակների:

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տվյալներով, զոհվել են 5 հոգի, իսկ իրանական Press TV-ն հաղորդում է 12 զոհվածների մասին: Աղբյուրի փոխանցմամբ, զոհերի մեջ կան նաեւ շիաների սրբավայրի մոտ գտնվող ավտոլիցքավորման կայանի աշխատակիցներ: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: