Բելգիան մարտի 31-ին փակում է դեսպանատունը Դամասկոսում: Այդ մասին հայտնել է Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը: Նրա խոսքով, տվյալ որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներով եւ ի նշան բողոքի երկրում շարունակվող բռնաճնշումների դեմ:
Բելգիայի դեսպանը լքելու է երկիրը, իսկ առաջին քարտուղարը սկսելու է աշխատել Դամասկոսում ԵՄ պատվիրակության կազմում, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»` վկայակոչելով Belga գործակալությունը:
Ավելի վաղ իրենց դեսպանատները փակել էին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսպանիան, Թուրքիան եւ Սլովակիան: Ժամանակավորապես դադարեցվել է Ճապոնիայի դեսպանատան աշխատանքը:




























