Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինը մարտի 28-ին Ժնեւում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի  տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ:

Ինչպես տեեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը, զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի` ԱՊՀ պետությունների հետ փոխհարաբերությունների մասին:

Բացի այդ, քննարկվել են Հարավային Կովկասին վերաբերող ժնեւյան քննարկումների թեմաներ, ղարաբաղյան եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման հարցեր: