Երեւանում, մարտի 29-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բաղյան 11 շենքի 31-րդ բնակարանում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման կազմակերպման եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.42-ին, մարվել` 20.46-ին:
Այրվել է հյուրասենյակի 4 քմ մակերեսով հատվածը` գույքով:
Հրշեջ-փրկարարները բնակարանից դուրս են բերել 45-ամյա Սամվել Մելքոնյանին` ծխահարված վիճակում։ Վերջինիս շտապօգնության ծառայության բրիգադը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:




























