Երեւանում, մարտի 29-ին, ժամը 01.10-ին, Ֆուչիկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2109» եւ «ԶԱԶ Սենս» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԶԱԶ Սենս»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























