UNICARD վարկային քարտերն արդեն իսկ կարել է ձեւակերպել «Յունիբանկի» գլխամասային գրասենյակում եւ բանկի  20 մասնաճյուղերում` «Ամիրյան», «Կինոնաիրի», «Օպերա», «Տերյան», «Կոմիտաս», «Դավիթաշեն»,  «Մալաթիա», «Ավան», «Զեյթուն»,  «Աշտարակ», «Արմավիր», «Արթիկ», «Տաշիր», «Գյումրի», «Վանաձոր», «Ալավերդի», «Սեւան», «Իջեւան», «Էջմիածին» եւ «Մարտունի» մասնաճյուղերում: 

UNICARD վարկային քարտը տրամադրվում է հաճախորդին  բանկ դիմելու օրը:  Քարտի ձեւակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր եւ սոցիալական քարտ: Պարտադիր պայման է լավ վարկային պատմության առկայությունը:  Վարկի գումարը կազմում է մինչեւ 150 հազար դրամ, մարման ժամկետը` 12 ամիս,  տոկոսադրույքը` 24%  տարեկան, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ:

Հաճախորդների սպասարկման հարմարավետության ապահովման նպատակով, շուտով UNICARD վարկային քարտը կտրամադրվի բանկի բոլոր 39  մասնաճյուղերում: