ԱՄՆ-ում մարտի 31-ի գիշերը վիճակախաղերի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթն են խաղարկել` 640 միլիոն դոլարի: «Մեգա միլիոններ» անվանումով վիճակախաղը խաղարկվել է Ատլանտայում, հաղթող կոմբինացիան 2-4-38-23-46 է, «Մեգա Բոլ» ոսկե գնդակը 23-ն է:
Տվյալ վիճակախաղում հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 1:176 000 000: Սա տասն անգամ փոքր է, քան կայծակի հարվածից մեռնելու հավանականությունը, նշում է BBC-ն:
Այնուամենայնիվ, ամերիկացիներին մաթեմատիկական այս հաշվարկները չեն կանգնեցրել, երկրում տոմսերի համար երկար հերթեր են գոյացել, իսկ վիճակահանության պահին 1,5 միլիարդ դոլարի տոմս է վաճառված եղել:
Խաղարկված նման մեծ գումարը բացատրվում է 2012թ. հունվարից «Մեգա միլիոններ» վիճակախաղի բացակայությամբ: Եթե այս անգամ ոչ մեկի չհաջողվի գուշակել բոլոր վեց թվերը, ապա ջեքփոթը կասնի 975 միլիոն դոլարի:
Առայսօր աշխարհում ամենախոշոր ջեքփոթը կազմել էր 390 միլիոն դոլար:




























