Ավստրալիայի հարավարեւմտյան ափի մերձակայքում շնաձուկը մահացու կծոտել է սուզորդին: Սուզորդները երկու հոգով են եղել, բայց շնաձուկը, մեկին համտեսելով, երկրորդին` զոհի եղբորը, չի վնասել:

Ողբերգական միջադեպը  տեղի է ունեցել մարտի 31-ի առավոտյան, երբ երկու տղամարդ ավստրալական խոշոր Պերտ քաղաքից 230 կմ հարավ գտնվող հատվածում  սուզվել են ակվալանգով:

Ավստրալիայի ոստիկանությունը ողբերգության հետաքննությունն է վարում: Փորձագետներն ատամների հետքերով փորձում են որոշել շնաձկան տեսակը, ձկնորսական գերատեսչության աշխատակիցները նավակներով եւ օդից հերթապահում են պատահարի շրջանում, հայտնում է AP-ը: