ԿԸՀ հավատարմագրված տեղական դիտորդներն ապրիլի 1- 9 -ը  մասնագիտական ստուգարք կհանձնեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նրա խոսքով` ստուգարքը հաջողությամբ հանձնելուց եւ անհրաժեշտ միավորներն ստանալուց հետո, նրանք երեք տարով որակավորման վկայագիր կստանան:

Ստուգարքներին կմասնակցեն «Հաղթանակի զավակներ» (917 դիտորդ), «Համաչափ զարգացում» (874 դիտորդ), «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» (1159 դիտորդ), «Բռունցք» (794 դիտորդ), «Երիտասարդ դիվանագետների ակումբ» (1477 դիտորդ), «Իրավակիրթ հասարակություն» (584 դիտորդ), «Հիմնաքար» (884 դիտորդ), «Շենացնենք մեր գյուղը» (1960 դիտորդ) հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիտորդները:

Նշենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար դիտորդական առաքելություն իրականցնեու համար գրանցվել է 15 կազմակերպություն, սակայն ստուգարք կհանձնեն միայն 8-ի անդամները: Հարությունյանի խոսքով` մյուս ՀԿ-ներն արդեն ունեն որակավարման վկայագրեր, իսկ մյուսները ստուգարքներին մասնակցելու հայտ չեն ներկայացրել։