Azamara Quest զբոսանավում, որը անշարժացել էր շարժիչում բռնկված հրդեհի պատճառով, գործի են դրել պահեստային էներգետիկական կարգավորումը, եւ այն ինքնուրույն լողում է դեպի  Մալազիայի ափեր: Այս մասին հաղորդել է Ֆիլիպինների ափային պաշտպանությունը: Նավին ուղեկցում է ֆիլիպինյան ռազմանավը:

Զբոսանավի օպերատոր ընկերության հաղորդմամբ` ուղեւորներին վտանգ չի սպառնում, հայտնում է «Ինտերֆաքսը»: Azamara Quest զբոսանավում 650 ուղեւոր կա:

Azamara Quest-ը պետք է հասնի Սանդական, որը գտնվում է Մալազիայի արեւելյան Սաբահ կղզում: Հետագա ճանապարհորդությունը կդադարեցվի: 

Հիշեցնենք, որ հրդեհի հետեւանքով, որը վնասել էր շարժիչը, զբոսանավը Ֆիլիպինների ափերում` մայրաքաղաք Մանիլայից հարավ, անշարժացել էր: