Մոսկվայում  «Ստրատեգիա- 31»-ի հերթական չարտոնված  հանրահավքի ժամանակ ձերբակալվել է Էդուրադ Լիմոնովը:   Լիմոնովի հետ միասին եւս մի քանի մարդ է ձերբակալվել, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

Ի թիվս այլոց, ձերբակալվել է նաեւ կրեմլամետ ակտիվիստը, ով հրապարակում արտասանել է Մայակովսկու բանաստեղծություններից: Հանրահավքի որոշ մասնակիցներ իրենք են խնդրել ոստիկանությանը ձերբակալել նրան:

Հրապարկում մեծ թվով մարդիկ են հավաքվել` սպիտակ ժապավենով եւ ակցիայի խորհրդանիշով: