Գերմանիայի արեւմուտքում գտնվող Մարլ քաղաքի արդյունաբերական այգու տարածքում մարտի 31-ին պայթյուն է որոտացել:

Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, արդյունքում  առնվազն երկու մարդ է տուժել: Նախնական վարկածով` ողբերգության պատճառը կարող է լինել գազի բալոնի պայթյունը:Ներկայումս տարածքից ծուխ է բարձրանում: Հրդեհաշիջմամբ զբաղվում է հինգ մենքենա եւ ավելի քան հարյուր աշխատակից: