Թայլանդի հարավում մարտի 31-ին տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհերի թիվը հասել է 15-ի: Ինչպեա հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրովդան»-ն, տուժել է մոտ 350 մարդ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, մարտի 31-ի ցերեկը Թայլանդի հարվային Յալա նահանգի մայրաքաղաքում երեք հզոր պայթյուն էր որոտացել. պայթուցիկ սարքերը գրոհայինների կողմից տաղադրվել էին քաղաքի փողոցներում. Յալա քաղաքի կենտրոնի առեւտրային փողոցում պայթել էր երկու ականապատ ավտոմեքենա, իսկ որոշ ժամանակ անց պայթել էր հինգաստաղանի հյուրանոցներից մեկի ստորգետնյա կանգառատեղիում կայանված ավտոմքենան` հրդեհ առաջացնելով շենքում:


























