Ճապոնիայի Ֆուկուսիմա նահանգի ափերից ոչ հեռու, Խաղաղ օվկիանոսում ապրիլի 1-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  վկայակոչելով Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությանը, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 50 կմ խորության վրա: Ստորերկրյա ցնցումներն զգացվել են 18 նահանգներում, այդ թվում` մայրաքաղաք Տոկիոյում:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: