Նիգերացի ուժայիններն ապրիլի 1 –ին Կոգի նահանգում շուրջկալ են նախաձեռնել  ենթադրաբար պայթուցիկի արտադրության ֆաբրիկայի մոտ:

Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, ֆաբրիկան  ենթադրաբար պատկանում է արմատական իսլամիստական «Բոկո Հարամ» կազմակերպությանը: Գործողությունների արդյունքում սպանվել է առնվազն 10 իսլամիստ, ինչպես նաեւ նիգերական բանակի մեկ զինվորական:

Նշենք, որ այս արմատական խմբավորումը վերջին ամիսներին  Նիգերիայում մի շարք ահաբեկչություններ է իրականացրել: Իսլամիստները հատկապես ակտիվացել են երկրի նախագահի պաշտոնում անցած տարի գարնանը քրիստոնյա Գուդլակ Ջոնաթանի ընտրվելուց հետո: