Վանաձորում այսօր` ապրիլի 1-ին, ինքնասպանության փորձ գործած տղան NEWS.am-ի տեղեկություններով այդ քայլին է դիմել ընտանեկան խնդիրների պատճառով:
Մասնավորապես մեր աղբյուրը հայտնեց, որ երիտասարդը կարճ ժամանակ է, ինչ ամուսնացել է, այնուհետեւ կինն ամուսնությունից օրեր անց հեռացել է նրանից, ինչն էլ երիտասարդին հասցրել է հոգեկան նման ծանր իրավիճակի: Դեպքի հետ կապված Վանաձորի քննչական բաժնից հաղորդեցին, որ նախապատրաստվում են նյութեր, այլ մանրամասներ գործի շահերից ելնելով հրաժարվեցին տրամադրել:
Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 1-ին, Վանաձոր քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող կամրջից 25-30 տարեկան մի տղամարդ փորձել էր իրեն ցած նետել, ինչը ոստիկանները եւ փրկարարները կանխել էին, նրան տեղափոխվելով Վանաձորի քննչական բաժին:




























