ԱՄՆ դատական վերահսկողության բաժինն առաջարկում է ռուս գործարար Վիկտոր Բուտին 30 տարվա ազատազրկման դատապարտել: Այդ մասին հաղորդել է ռուսաստանցու փաստաբան Ալբերտ Դայանը: Բուտի դատավճիռը կհրապարակվի ապրիլի 5-ին:
Փաստաբանը հաղորդել է, որ Վիկտորը հրաժարվել է բաժնի ներկայացուցիչների հետ հանդիպումից` նրանց որոշումի նախօրեին: «Այն ամենը, ինչը ցանկանում է ասել, նա, եթե ցանկանա, կասի դատավորին», - ասել է Դայանը, հաղորդում է utro.ru-ն:
Հիշեցնենք, դատախազությունը Բուտի համար ցմահ բանտարկություն էր պահանջում: Պաշտպանությունն իր հերթին միջնորդություն է ներկայացրել ատենակալների մեղադրական դատավճռի վերացման համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նախորդ տարվա նոյեմբերին ատենակալները Բուտին մեղավոր էին ճանաչել մեղադրականի բոլոր կետերով` ամերիկացիներին եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներին սպանելու դավադրության, հրթիռներ ձեռք բերելու եւ վաճառքի փորձի եւ կոլումբիական «Կոլումբիայի զինված հեղափոխական ուժեր» խմբավորման հետ համագործակցելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ռուսաստանցին իրեն մեղավոր չի ճանաչել:




























