Ստամբուլում, ապրիլի 1-ին, տեղի է ունեցել, այսպես կոչված, «Սիրիայի բարեկամների» կոնֆերանսը, որը սիրիայի ժողովրդի դեմ ուղղված բռնության եւ դավադրության նոր ալիք է: Այս մասին գրում է սիրիական պետական լրատվական «ՍԱՆԱ» գործակալությունն իր խմբագրականում:
«Էրդողանի սադրիչ ելույթում օգտագործվել է Սիրիայի հանդեպ թշնամաբար տրամադրված լրատվամիջոցների տեղեկատվությունը, միաժամանակ արհամարհվել է ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների կողմից ճանաչված փաստերը, որոնք ապացուցում են երկրում զինված ահաբեկչական խմբավորումների կողմից բռնության, առեւանգումների եւ սպանությունների գործողությունները:
Նրա քաղաքական սուտն սկսվել է նրանից, թե Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից Թուրքիան շահ չունի եւ չի խառնվում է Սիրիայի ներքին գործերին, այնինչ թուրքական եւ արեւմտյան հատուկ ծառայությունների հարյուրավոր զեկույցներ հաստատում են, որ Թուրքիայի տարածքում վարձկանների նախապատրաստման հատուկ ճամբարներ են գործում եւ այդ երկրի տարածքով ԱՄՆ-ից եւ Իսրայելից զենք է մատակարարվում»,-ընդգծում է գործակալությունը:




























