Տյումեն-Սուրգուտ չվերթի տոմս գնած ուղեւորներից մեկը չի ներկայացել, ինչն էլ, հնարավոր է, փրկել է նրա կյանքը:
Տյումենում վթարի ենթարկված ATR-72 օդանավում պետք է 40 ուղեւոր լիներ, այնինչ նրանցից մեկը բացակայել է, հաղորդել է Տյումենի տրանսպորտային դատախազի տեղակալ Վալենտին Տարասովը, հաղորդում է gazeta.ru-ն:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` Տյումեն քաղաքի անվանումը, գրված Կիրիլյան տառերով, հայտնվել է Twitter միկրոբլոգների ծառայության համաշխարհային թրենդներում ապրիլի 2-ին, ժամը 10.00-ին, երբ հայտնի է դարձել այդ քաղաքի մոտակայքում օդանավի վթարի մասին:
Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող UTair ավիաընկերության ATR-72 օդանավը երկուշաբթի օրն ընկել է Տյումենի օդանավակայանից թռչելիս, ժամը 05.50-ին: Օդանավում եղել են 39 ուղեւորներ եւ անձնակազմի չորս անդամներ: Ճշտված տվյալներով` Տյումենի ավիավթարում 31 մարդ զոհվել է, 12 տուժածներ ծանր վիճակում են:




























