Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը:
Տեղական լարտվամիջոցների տեղեկություններով, «Այչժայ» կամուրջի երկարությունը հասնում է 1176 մետրի: 355 մետր բարձրության վրա կախված կամուրջը միացրել է Դեհան կիրճիի երկու կողմերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Կամուրջը նույնիսկ զարդարել են 1888 լույսերով` գիշերային ժամերին տեսանելիության ապահովման համար: Շինարարական աշխատանքներն սկսվել էին դեռ 2007-ից:






























