«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնը շարունակում է ֆիլմերի հայտերի ընդունումը: Մինչ այժմ ստացվել է 625 հայտ Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից: Սպասվում է, որ ներկայացված ֆիլմերի հայտերի թիվն աննախադեպ է լինելու:
Հիշեցնենք, որ նախորդ տարի գրանցվել էր 675 հայտ: Ընտրող հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները եւ իր որոշումը մրցութային ֆիլմերի մասին կհայտնի մայիսի 31-ին:
Ֆիլմերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է:



























