Թուրքիայի մայրաքաղաքում՝ Անկարայում անհայտ անձանց կողմից փողոցային շներին տանջելով սատկացնելու դեպքերի կապակցությամբ Կենդանիների պաշտպանության ֆեդերացիայի անդամները դիմել են դատախազություն՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել՝ հայտնաբերելու մեղավորներին։

Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում փողոցային շների կոտորածը սկսել է այն դեպքից հետո, երբ օրեր առաջ փողոցային շների հարձակումից մահացել էր մի իրանցի դասախոս։

Թուրք կենդանասերները նշել են, որ վերջին 3 օրում հայտնաբերվել են տանջանքների ենթարկված եւ այրված 7 շուն։

Նշվում է, որ շներին այրելու դեպքերը մեծ արձագանք են գտել սոցկայքերում։