Անկարայում մի միջոցառման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ 2 կին ոտքի են կանգել եւ փորձել հարցեր տալ վարչապետին, որից հետո ոստիկանությունը փորձել է նրանց դուրս հանել սրահից։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը թույլ չի տվել, որ ոստիկանությունը սրահից հեռացնի կանանց։ Սակայն Էրդողանը երբ շարունակել է ելույթը, 2 կանայք կրկին ոտքի են կանգնել։ Էրդողանը չի դիմացել եւ դիմել է կանանց. «Նստեք, 3 հազար հոգի նստած լսում են։ Եթե հատուկ ինչ որ բան կա, համաժողովից հետո մոտեցեք եւ հարցրեք։ Այստեղ ձեր վարչապետն է խոսում, լսեք»,-ասել է Էրդողանը։




























