Ապրիլի  2 –ին Եգիպտոսի կառավարությունը որոշում է ընդունել 15-ամյա դադարից հետո այս տարվա մայիսին վերականգնել զբոսաշրջային շրջագայությունները Նեղոսով` մայրաքաղաք Կահիրեից մինչեւ Վերին Եգիպտոսի Ասուան քաղաք: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  այդ մասին այսօր հայտարարել է Եգիպտոսի  ծրագրավորման եւ միջազգային համագործակցության նախարար Աբու Նուգան` ավելացնելով, որ դա կնպաստի զբոսաշրջիկների հոսքի վերականգնմանը, եւ այն հասցնել մինչհեղափոխական մակարդակի:

Բացի այդ, եգիպտական իշխանությունները մտադիր են Լուքսորը հայտարարել  որպես «պատմական հուշարձան բաց երկնքի տակ»: Ըստ նախարարի` բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն արդեն ավարտվել են: