ԱՄՆ Օքլենդ քաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում վեց մարդ է զոհվել: Մի տղամարդ ներխուժել է քրիստոնեական բժշկական Oikos համալսարանի տարածք եւ կրակ բացել ուսանողների ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, համալսարանի լսարանում:

Նախնական տեղեկություններով, երկու ուսանող գլխից վնասվածք են ստացել: Ընդհանուր առմամբ, զոհվել է վեց մարդ, որոնցից մի քանիսը` հիվանդանոցում: Ոստիկանության փոխանցմամբ, շատերը խուճապահար դուրս են վազել լսարաններից:

Ոստիկանությունը փակել է հարակից փողոցները, եւ մոտ կես ժամ տեւած գործողությունից հետո ձերբակալել է հանցագործին: Նրա անունը չի հաղորդվում, սակայն հաջողվել է պարզել, որ մարդասպանը մոտ 40 տարեկան, ասիական արտաքինով, սպորտային կազմվածքով եւ խակի գույնի հագուստով երիտասարդ է, ամենայն հավանականությամբ` կորեացի: