Մոսկվայում ապրիլի  3-ին խոշոր վթար է տեղի ունեցել. զեհվել է 12 մարդ, հայտնում են Ռուսաստանի ԱԻՆ-ից: Դեպքը պատահել  է Վարշավայի մայրուղում` Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող շինարարական շուկաներից մեկում:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` զոհերի մարմինները գտել են երկհարկանի շինությունում` Կաչալովյան շուկայի կայանատեղին կից: Շինությունում կարող էին գտնվել  15 միգրանտներ

Հրդեհի մակերեսը կազմել է  50 քմ, ժամը 07:00-ի սահմաններում այն տեղայնացվել է, կես ժամ անց` մարվել: Դեպքի վայրում հրշեջային յոթ հաշվարկ է աշխատել: