ԱՄՆ-ում թեթեւ մեկշարժիչային ինքնաթիռը հարվածել է առեւտրի կենտրոնի շենքին, հինգ մարդ տուժել է: Դեպքը պատահել է Ֆլորիդա նահանգում. Ինքնաթիռը բախվել է Publix առեւտրի կենտրոնին` «Դելանդ » օդանավակայանից  30 կմ հեռու:

Ականատեսների վկայությամբ` ինքնաթիռը կորցրել է բարձրությունը, հարվածել է շինության տանիքին, այնուհետեւ բռնկվել: Նաեւ հաղորդվում է, որ մարդիկ տագնապահար լքում էին առեւտրի կենտրոնը եւ վազում դեպի իրենց մեքենաները` արագ հեռանալու համար, գրում է Lenta.ru-ն:

Օդաչուն եւ ինքնաթիռի ուղեւորը լուրջ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: