Վաճառքում հայտնվել են The Beatles լեգենդար խմբին նվիրված մարզակոշիկներ: Այն ստեղծել են բրիտանական Apple Corps  ընկերությունը եւ ճապոնական Comme des Garсons նորաձեւության տունը: Նրանց հիմնական գույնը սպիտակ է, որի վրա կարելի է տեսնել Apple Corps-ի տարբերանշանը եւ «The Beatles» գրառումը:

Հեղինակների խոսքով` այդ մարզակոշիկները հիշեցնում են այն կոշիկները, որոնցով Ջոն Լենոնին լուսանկարել էին  The Beatles «Abbey Road» սկավառակի շապիկին:

Beatles կոշիկների գինը 295 դոլար է, հաղորդում է MyJane պորտալը: