Մեքսիկական նարկոբարոն Բենջամին Արելանոյին ԱՄՆ-ում 25 տարով բանտարկել են: Դատախազությունը նրա համար պահանջում էր ցմահ բանտարկություն, սակայն Արելանոն գործարքի մեջ է մտել արդարադատության հետ, եւ իր համար սակարկել 25 տարվա ժամկետ:
Բացի դրանից, ըստ AP-ի տվյալների, դատարանը Ֆելիքսին պարտավորեցրել է 100 միլիոն դոլարի տուգանք վճարել:
Ֆելիքսը եղբոր` Ռոհանի հետ 20 տարվա ընթացքում ղեկավարել է ԱՄՆ-ի սահմանի մոտ գտնվող Թիհուանա նահանգի նարկոկարտելը: Մեքսիկայի ոստիկանությունը նարկոբարոնին ձերբակալել էր 2002 թվականին, իսկ 2011-ին նա հանձնվել էր ԱՄՆ-ին, հայտնում է «Ռոսբալտը»:




























