Միջազգային առկա ճնշման պայմաններում Բաաս կուսակցությունը չի կարող  երկար դիմադրել: Այդ մասին հաղորդել է Սիրիայի նախկին փոխնախագահ Ռիֆաթ Ասադը` երկրի ղեկավար Բաշար Ասադի քեռին:

Նա նշել է, որ պետությունում բռնության ներկայիս մակարդակը Ասադի կառավարությունը քաղաքականապես ոչ կենսունակ է դարձնում, հայտնում է BBC-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նախօրեին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի  հատուկ բանագնաց Քոֆի Անանը ՄԱԿ-ի ԱԽ-ին հայտնել էր, որ Դամասկոսում պատրաստակամություն էին հայտնել ապրիլի 10-ից ոչ ուշ ձեռնամուխ լինել խաղաղ կարգավորման նախագծի իրականացմանը:

Ըստ Անանի` ապրիլի 10-ից սկսած Սիրիայում հակամարտող կողմերը կունենան 48 ժամ, որպեսզի դադարեցնեն ռազմական գործողությունները: Ինչպես նաեւ, մինչեւ ապրիլի 10-ը սիրիական բանակայինները պետք է քաղաքներից դուրս բերեն ամբողջ ծանր հրետանին եւ  զորքերը: