Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում բացվել է Հարավ-արեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ACEAN) 20-րդ գագաթաժողովը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են իրավիճակը Մյանմարում եւ որոշում են կայացրել դիմել Եվրամիությանը` այդ երկրի նկատմամբ ավելի քան 20 տարի առաջ մտցված տնտեսական պատժամիջոցները հանելու խնդրանքով, հաղորդում է Bangkok Post թերթը:
ACEAN-ի երկրների ներկայացուցիչները ծրագրում են ուղիղ դիմել ԵՄ ղեկավարությանը, Եվրամիության եւ ACEAN-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որ կայանալու է Բրունեյում ապրիլի 27-28-ին:
Գագաթաժողովի ընթացքում քննարկվում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային քաղաքականության հարցեր:
Կազմակերպությունը միավորում է 9 երկրներ` Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանմարը, Սինգապուրը, Թաիլանդը եւ Ֆիլիպինները:




























