Ռուս զբոսաշրջիկը Թաիլանդի տուրիստական հայտնի կղզիներից մեկում` Պհուկետում ինքնասպան է եղել` կախվելով ծառից:

66-ամյա տղամարդում գտել են այգում` ծառից կախված վիճակում:

Ռուս զբոսաշրջիկի մարմինը հայտնաբերել են ապրիլի 3-ի առավոտյան` թաիլանդական ռեստորանից ոչ հեռու: Նրա մոտ եղել է ընդամենը 20 ռուբլի:

Ամենայն հավանականությամբ, զբոսաշրջինքն ինքնասպան է եղել, նրա մոտ աթոռ է ընկած եղել: Տղամարդու հագին եղել է սեւ մարզաշապիկ եւ երկար շալվար: Մահացածի անունը չի հաղորդվում:

Հայտնի է, որ նա Ռուսաստանից Թաիլանդ է մեկնել մարտի 15-ին, իսկ այցելության ժամկետն ավարտվում էր ապրիլի 13-ին: