Թուրքիայի զինված ուժերի ամենահայտնի «Անատոլիական արծիվ» զորավարժությունն այս տարի կիրականացվի ընդլայնված աշխարհագրությամբ եւ ռազմածովային ուժերի մասնակցությամբ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մինչեւ ապրիլի 13-ը տեւող «Անատոլիական արծիվ» զորավարժությանը, բացի Քոնիայի ռազմաօդային ուժերի եւ Ինջիրլիքի ՆԱՏՕ-ի զինուժերից, այս անգամ կմասնակցի նաեւ Թուրքիայի ծովուժերի հրամանատարությունը։ Նշվում է, որ ծովային ուժերի մասնակցությունը զորավարժությանը կիրականացվի Միջերկրական ծովում։
Թուրքական աղբյուրները պնդում են, որ թուրքական կողմն այս զորավարժության ընդլայնումն իրականացնում է ի պատասխան Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Իսրայելի, Հունաստանի եւ ԱՄՆ-ի զինուժերի համատեղ իրականացրած զորավարժության։




























