«Ալ Կաիդայի» բարձրաստիճան ներկայացուցիչներ Մոհթար Բելմոհթարը եւ Աբու Յահյան ժամանել են Մալիի հյուսիսում գտնվող Թիմբուկթու քաղաք, որն ապրիլի 1-ին զավթել էին տուարեգները: Հաղորդվում է, որ Բելմոխթարը Մալի է ժամանել Լիբիա կատարած կարճատեւ այցից հետո:   

Տեղական Alakhbar տեղեկատու գործակալությունը հայտնում է, որ այդ կազմակերպության գրոհայինները մասնակցել են Թիմբուքթուի զավթմանը: 

Ներկայումս «Ալ Կաիդայի» ուժերը պահում են Թիմբուքթուի նկատմամբ վերահսկողությունը, այդ թվում նաեւ քաղաքի ռազմակայանի, որտեղ իր զորամասերն է տեղակայել Աբու Յախյան, հայտնում է gazeta.ru-ն:  

Ապրիլի 1-ին Մալիում ռազմական հեղաշրջման առաջնորդ կապիտան Ամադու Սանագոն հայտարարել էր, որ բանակին հաջողվել է ապստամբ տուարեգներին դուրս բերել երկրի հյուսիսում մարտի 31-ին նրանց զավթած Գաո քաղաքից: Ավելի վաղ սեպարատիստներին հաջողվել էր գրավել Քադիլ քաղաքը, որը նույնպես համարվում է Մալի հյուսիսի տարածաշրջանային կենտրոններից մեկը: 

Տուարեգ սեպարատիստները պայքարում են հանուն իրենց էթնիկական հողերի` Ազավադ հսկայական անապատային շրջանի համար:  Այդ հողերը ժամանակին բաժանված են եղել մի քանի պետությունների միջեւ: