Տոկիոյի վրա է շարժվում 1959-ից հետո ամենահզոր փոթորիկը: Քաղաքում չեղյալ են հայտարարվել մոտ 600 ավիաչվերթներ, կանգնեցվել է երթեւեկությունը չի շարք մայրուղիներում: Տոկիոյի մերձակայքում փոթորկի նախազգուշացում է արվել, հաղորդում է Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայությունը:

Փոթորկի պատճառով փակ են բազմաթիվ գրասենյակներ, ընկերությունների հազարավոր աշխատակիցներ ուղարկվել են տուն, հաղորդում է Bloomberg-ը: Քամու արագությունը կազմում է ժամում 117 կմ/ժամ:

Խաղաղօվկինաոսյան ափի բնակիչներին նախազգուշացրել են մինչեւ 10 մետր հնարավոր ալիքների մասին:

Բարդ եղանակային պայմանները պահպանվելու են եւս չորս օր: