Քալիֆորնիայում ձերբակալել է «Գրավիր Սան-Ֆրանցիսկոն» ակցիայի 80 մասնակիցների, որոնք ավելի վաղ զբաղեցրել էին դատարկ շենքն ու հրաժարվում էին լքել այն:

Ցուցարարները շենքը զավթել էին ապրիլի 1-ին, իսկ հաջորդ օրը ոստիկանները գրոհի են անցել, հետ վերցրել շենքը, իսկ ակցիայի մասնակիցներին ձերբակալել են:

Ինչպես հայտնում է Utro.ru-ն, երկհարկանի շենքը պատկանում է տեղական կաթոլիկ թեմին: Մինչ վերջերս այնտեղ գտնվում էր երաժշտական դպրոցը: Ցուցարարները պահանջում էին, որ այդ շենքում տեղակայվեր բժշկական կամ կրթական կենտրոն: