Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան համատեղ հարվածային ռազմածովային խումբ են ստեղծում` Սոմալիի ծովահենների ենթակառուցվածքները ոչնչացնելու համար:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով BBC-ն, միավորման մեջ ընդգրկված են ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ատոմային ավիակիրը, բրիտանական «Իլլաստրիես» ուղղաթիռակիրը, «Բուլվարկ» դեսանտային նավը, աջակցության նավեր: Խումբը, որն արդեն ստացել է Եվրամիության մանդատը, Աֆրիկյան Եղջյուրի մոտ է հասնելու 2012թ. օգոստոսին:
Եվրոպական ռազմական փորձագետները եկել են եզրակացության, որ անհրաժեշտ է ոչնչացնել ծովահենների արագընթաց նավերը իրենց տեղակայման վայրերում, նաեւ ոչնչացնել ենթակառուցվածքները, այդ թվում` վառելիքի պահեստարանները: Դրա համար օգտագործվելու են «Ապաչի» ուղղաթիռները:




























