Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել ծայրահեղական կրոնական հայացքների համար 5 ներգաղթյալի արտաքսել Ֆրանսիայից։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ արտաքսվողների մեջ են  3 իմամներ, որոնցից մեկն ազգությամբ թուրք Յուսուֆ Յուքսելն է։ Նշվել է, որ հիշյալ անձիք իրենց ծայրահեղ կրոնական հայացքներով, եվրոպացիների եւ հրեաների հանդեպ թշնամություն տարածելով՝ վտանգ են ներկայացնում պետության անվտանգությանը։