ԱՄՆ-ն 10 մլն դոլարի պարգեւ է խոստացել պակիստանյան «Լաշքար ի Թայբա» իսլամիստական խմբավորման առաջնորդ Մոհամեդ Սայիդի մասին տեղեկության համար: Այդ մասին ասվում է «Պարգեւներ արդարադատության համար» կառավարական կայքում:
Նրա տեղակալի`Հաֆիզ Աբդուլա Ռահման Մաքքիի մասին տեղեկության համար ամերիկյան իշխանությունները պատրաստ են վճարել 2 մլն դոլար:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ խմբավորմանը կասկածում են Մումբայի ահաբեկչությունների հետ կապի մեջ, որոնք կատարվել են 2008թ.: Այն ժամանակ ահաբեկիչների գրոհի արդյունքում 166 մարդ էր զոհվել, այդ թվում` ԱՄՆ վեց քաղաքացիներ: Մումբայի ահաբեկչություններից հետո Սայիդին Պակիստանում տնային կալանք էին նշանակել: Սակայն պակիստանյան դատարանը նրան անմեղ էր ճանաչել:
Ներկա պահին հնդկական իշխանությունները ցանկանում են Ինտերպոլի միջոցով ձերբակալել Սայիդին:




























