Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղու թիվ 7 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1035 նախկին զորամասի տարածքը եւ շենք-շինությունները կհանձնվեն ՀՀ արդարադատության նախարարությանը:
ՀՀ կառավարությունը գույք փոխանցելու մասին սույն որոշմանը հավանություն կտա ամենայն հավանականությամբ ապրիլի 5-ի կառավարության նիստում:
Նշված հասցեի հարևանությամբ գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Էրեբունի» եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները: Դրանցում խնդիրներ կան դատապարտյալներին փոխադրող մեքենաների կայանման ու սպասարկման առումով: Կառավարության որոշմամբ` ոստիկանության զորամասի տարածքը պետք է օգտագործվի քրեակատարողական հիմնարկների ավտոմեքենաների կայանման, տեխզննման ու տեխսպասարկման նպատակով:




























