Իտալացի դեղագործներն իշխանությունների դեմ պայքարի հաղթական միջոց են գտել, եթե նրանց պայմանները չկատարվեն, նրանք կդադարեն «Վիագրա» վաճառել:
Պետական դեղատների աշխատակիցները պահանջում են, որպեսզի իրենց աշխատանքային պայմանները չտարբերվեն մասնավոր հատվածից: Դեղագործների արհեստակցական միության ակտիվիստներից մեկը նշել է, որ այժմ «Վիագրայի» պահանջարկը բավական մեծ է, սակայն իրենք կարող են դադարեցնել այն վաճառել, հայտնում է MIGnews-ը:
Իտալացի վարչապետ Մարիո Մոնտիի տնտեսական ազատականացման ծրագրի շրջանակներում երկրում նախատեսվում է բացել 5 հազար նոր մասնավոր դեղատներ, եւ նրանց համար առաջնայինը կլինի բնակչությանը սպասարկելը:




























