Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել եւ տուժել են տասնյակ ռուսաստանցիներ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը խնդրել է իր ցավակցության եւ զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին՝ արագ ապաքինման մաղթանքները: