Ադրբեջանի 39-ամյա քաղաքացին, որ Կուբան էր ժամանել բանջարեղենի եւ մրգերի բիզնես ծավալելու համար, որոշել է նաեւ հերոինի վաճառք իրականացնել: Այդ գործում նրան օգնել է Պերմում բնակվող 33-ամյա եղբայրը, ով առաքել է թմրանյութերը:
Մարտի սկզբին Պերմում բնակվողը գնացքով հերոինի փորձնական չափաքանակ է բերել: Թմրանյութը նա գնել էր գրամը 250 ռուբլով, եւ մտադիր էր վաճառել 3 հազար ռուբլով, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա Կուբանը»:
Թմրավաճառներին ձերբակալել են նույն օրը, իսկ նրանց մոտից մեկ կգ հերոին է հայտնաբերվել: Իրավապահները նաեւ առգրավել են կշեռք եւ փաթեթներ` թմրանյութը փաթեթավորելու համար:




























