Իրանի ռազմածովային ուժերի զինծառայողները գերեւարել են 12 ծովահենների: Այդ մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլա Սայարին: Ներկայումս հանցագործներին տեղափոխում են Իրան, ասել է ծովակալը:

Նա հաղորդել է, որ ծովահենները հարձակվել են իրանական առետրային նավի վրա Հնդկական օվկիանոսի միջազգային ջրերում` Իսլամական հանրապետության ափերից 3 հազար կմ հեռավորության վրա: Նավի վրա մի քանի տասնյակ տոննա բեռ է եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերն սկսել են պարեկել միջազգային ջրերում եւ ուղեկցել առեւտրային նավերին, երբ 2008թ. վերջին իրանական երկու նավեր զավթվել էին Սոմալիի ծովահենների կողմից: