Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ապրիլի 4-ին Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թաստրոնում կհանդիպի Հայաստանի բուհերի ռուսական բանասիրության ֆակուլտետների եւ բաժինների ուսանողների, հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի երկրորդ նստաշրջանի պատվիրակաների հետ:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում նախատեսվում է համագործակցության համաձայնագրի ստորագրում ` «Հարավկոսվկասյան երկաթուղի» ընկերության եւ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության միջեւ` հումանիտար եւ կրթական ոլորտներում ծրագրերի իրականացման համար, որոնք առաջին հերթին ուղղված են ուսանողներին, ինչպես նաեւ ՀԿԵ-ի ինժեներատեխնիկական անձնակազմի եւ աշխատակիցների ռուսերենի զարգացամը:
Ժամը 19:00-ին հանդիպման մասնակիցները կհրավիրվեն դիտելու ժամանակակից ռուս դրամատուրգ Յուրի Պոլյակովի «Համադասարանցիներ» պիեսի ներկայացումը, որը բեմադրվել է Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանի կողմից:




























