Հաշվի առնելով Շիրակի մարզի կրթական եւ մշակութային առանձնահատկությունները`Գյումրիի տեխնոպարկի հայեցակարգը ենթադրում է նաեւ ոսկեգործության, դիզայնի եւ նորաձեւության կենտրոնի ստեղծում: Այդ մասին նշված է Գյումրիի տեխնոպարկի 2012 թ. ծրագրում, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության ապրիլի 5-ի նիստի հաստատմանը:

Հիշեցնենք, որ 2008թ.-ին ՀՀ կառավարությունը հանդես եկավ Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու ծրագրով: Արդյունքում սկսվեց Գյումրիի տեխնոպարկի ստեղծման ծրագրի իրականացում, որը հանդիսանում է Գյումրիի Տեխնոքաղաքի հիմնական բաղադրիչներից մեկը:

Ենթադրվում է, որ Գյումրիի տեխնոպարկը կնպաստի ոչ միայն ՏՏ ոլորտի զարգացմանը, այլեւ քաղաքի ընդհանուր առաջընթացին, զբաղվածության խթանմանը, եւ ներդրումային գրավչության բարելավմանը:

2012 թ. պետնյուջեից Գյումրիի տեխնոպարկի զարգացմանը հատկացվելու է 163 մլն դրամ: