Մանչեսթերի գիտնականները բացահայտել են բաժակակից ընկերների ընկալման ձեւաչափը: Ըստ հետազոտության արդյունքների, այն, ինչպես տեսնում ենք զրուցակցին, կախված է ալկոհոլի քանակից, տեսողության սրությունից, լուսավորությունից, նաեւ սիգարետի քանակությունից, ասվում է Tagesspiegel-ում հրապարակված հոդվածում:
Գիտնականները հետազոտել են գործունեության չափազանցման մեխանիզմը ալկոհոլի կիրառմամն դեպքում, ճիշտ է` ավելի եսակենտրոն իմաստով: Ընդ որում, նրանք հանգել են նույնպիսի արդյունքի:
Ալկոհոլ օգտագործած մարդն ավելի բարձր կարծիք ունի խմելու ընկերների, նաեւ սեփական անձի մասին: Մասնակիցներին առաջարկվել է գնահատել իրենց հմայքը, խելքը, օրիգինալությունը եւ հումորի զգացումը: Յուրաքանչյուր գավաթի հետ ինքնագնահատականը բարելավել է, անգամ երբ փորձի մասնակիցները կարծել են, որ ալկոհոլ են խմում:




























