Ներկայումս խոսք չի գնում Գաբալայի ՌԼԿ-ից որեւէ տվյալ ԱՄՆ-ին փոխանցելու մասին` ՀՀՊ հարցով համագործակցության շրջանակներում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա պարզաբանել է, որ ՀՊ հարցում համագործակցության շրջանակներում ենթադրվում էր ոչ թե ուղղակի համատեղ օգտագործում, այլ սխեմա, որի միջոցով ստացված տվյալները հասանելի կլինեինսպառնալիքները հետեւելու համար:
ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ ղեկավարությունը կլսի Ռուսաստանի մտահոգությունը, պատրաստ կլինի երկխոսություն վարելու եւ տարբեր տարբերակներ քննարկելու:
Նրա խոսքով, Ադրբեջանի հետ բանակցություններում քննարկվել է Գաբալայի ՌԼԿ-ի հարցը, բայց ոչ թե բանակցային գործընթացի էության տեսանկյունից, այլ համագործակցության օպտիմալացման:
«Ադրբեջանցի գործընկերները քննարկում են դա, եւ հուսով ենք` շուտով պատասխան կստանանք»,- նշել է նախարարը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանը պահանջում է կայանի վարձավճրը 7-ից դարձնել 300 միլիոն դոլարի:



























