Քաթարի իշխանությունները հրաժարվել են Բաղդադին հանձնել Թարիք ալ-Հաշիմիին: Այդ մասին հայտարարել է Քաթարի ԱԳՆ ղեկավար Համադ բեն Ջասեմ ալ Թանին: Հայրենիքում ալ-Հաշիմիին մեղադրում են ահաբեկչության մեջ:
Ինչպես հաղորդում է Al Arabiya-ն, Քաթարի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ դիվանագիտական նորմերը եւ Խաշիմիի պաշտոնը թույլ չեն տալիս Քաթարին նրա թողնել:
Ինքը` Հաշիմին, ապրիլի 2-ին հայտարարել է, որ Բաղդադը չի կարող պահանջել նրա հանձնումը, քանի որ նա սահմանադրական իմունիտետ ունի եւ դատված է եղել, հաղորդում է «Պոլիտ.ռու»-ն:
Նույն օրը Իրաքի փոխվարչապետ Հուսեյն ալ-Շահրիսթանին քննադատել է Քաթարին` Հաշիմիին ապաստան տալու համար եւ պահանջել նրա արտաքսումը:
Հիշեցնենք, որ սուննի փախստական քաղաքական գործիչը հերքում է ահաբեկչության հետ կապը:




























